Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի անի Իրանի նկատմամբ․ Ալեն Սիմոնյան

https://arm.sputniknews.ru/20260116/hajastany-erbevice-voreve-qajl-chi-ani-irani-nkatmamb-alen-simvonjan-97812646.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89412585_110:0:1011:676_1920x0_80_0_0_14973999794d5754ee7f59dbe55482e3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեն սիմոնյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, բողոքի ակցիա

ալեն սիմոնյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Ըստ Սիմոնյանի՝ TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի, Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրերս Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարություններին և մտահոգություններին։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին մտահոգություններ էր հայտնել TRIPP-ի վերաբերյալ և ասել, որ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

«TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի համար»,- ասաց ԱԺ նախագահը։

Նրա կարծիքով՝ երբ Իրանում հանդարտվի իրավիճակը, երկրում եղած լարվածությունն անցնի, ապա պաշտոնական Թեհրանն ավելի հստակ կտեսնի, որ մտահոգությունները տեղին չեն։

«Իրանն ունի 10 և ավելի անմիջական հարևան, հենց Հայաստանի 23 կիլոմետրից պետք է ԱՄՆ-ն գործողություն իրականացնի՞։ Վերջին գործողության ժամանակ, եթե չեմ սխալվում, ինքնաթիռն ԱՄՆ-ից թռավ, եկավ, գործողությունն իրականացրեց ու գնաց»,- ասաց Սիմոնյանը։

Հավելեց, որ մշտական կապի մեջ են իրանցի գործընկերների հետ և պատրաստ են փարատել նրանց մտահոգությունները։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի մեղադրանքներին

Leave a Comment