Կատարյալ foodpairing. ինչպես է հայկական խոհանոցը բացահայտում սիրելի պանիրների համը

Պանիրները հատուկ տեղ են զբաղեցնում հայկական գաստրոնոմիայում։ Առաջարկում ենք կատարյալ համադրություններ վեց տեսակի հայտնի պանիրների համար և բաղադրատոմսեր, որտեղ հենց պանիրն է խաղում գլխավոր դերը


ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պանիրները հատուկ տեղ են զբաղեցնում հայկական գաստրոնոմիայում։ Ճիշտ ընտրված foodpairing–ը (տարբեր մթերքների և խմիչքների համադրումը) թույլ է տալիս նորովի բացահայտել պանրի համը նույնիսկ ամենապարզ ուտեստներում: Չէ՞ որ պանիրը պարզապես բաղադրիչ չէ. այն ուտեստի հյուսվածքն է, յուղայնությունն ու տրամադրությունը: Միևնույն պանիրը կարող է լինել նուրբ, համարձակ կամ հարմարավետ՝ կախված նրանից, թե ինչի հետ այն կմատուցվի:


Առաջարկում ենք կատարյալ համադրություններ վեց տեսակի հայտնի պանիրների համար և բաղադրատոմսեր, որտեղ հենց պանիրն է խաղում գլխավոր դերը: Դրանք բոլորն արտադրվում են «Երեմյան» կաթնամթերքի գործարանում՝ սեփական ֆերմաներում ստացված անարատ, վիտամիններով հարուստ և օգտակար կաթից:


Ստրաչատելլա. սերուցքային նրբություն, որը սիրում է հակադրություններ


Еремян


Բնավորությունը. գերփափուկ, սերուցքային, բերանում հալվող


Լավագույն համադրությունը. լոլիկ (հատկապես՝ չերի), ցիտրուսներ (նարինջ, թուրինջ), սառը մամլման ձիթապտղի ձեթ, թարմ ռեհան, անանուխ, խրթխրթան հաց: Ստրաչատելլայի յուղայնությունն ու փափկությունը կատարյալ բալանսավորվում են բանջարեղենի և մրգերի թթվայնությամբ ու թարմությամբ:


Մատուցման գաղափար. ստրաչատելլա + տաք լոլիկներ + մի կաթիլ մեղր + սև պղպեղ: Սա պարզ է, բայց նրբաճաշակ:


Լոռի պանիր. աղի շեշտադրում՝ բանջարեղենի և կանաչու համար


Բնավորությունը. պինդ, աղի, հագեցած:


Լավագույն համադրությունը. թարմ վարունգ և լոլիկ, կանաչի (սամիթ, համեմ, կանաչ սոխ), եփած կարտոֆիլ, լավաշ, ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ): Պանրի աղի շեշտադրումն ուժեղացնում է բանջարեղենի համը և պարզ ուտեստները դարձնում արտահայտիչ:


Մատուցման գաղափար. պանիրը քերել խոշոր քերիչով, լցնել կարագով և սամիթով պատրաստված տաք կարտոֆիլի վրա:


Չանախ. պանիր՝ տաք և հագեցնող համադրությունների համար


Еремян


Բնավորությունը. աղաջրային, չափավոր աղի, «տնական»։


Լավագույն համադրությունը․ սմբուկ և դդմիկ, բուլղարական պղպեղ, ձու, սոխ (կարմիր, քաղցր), խրթխրթան կեղևով հաց։ Չանախը լավ պահպանում է ձևը և տաքացնելիս դառնում է փափուկ՝ չկորցնելով համը։


Մատուցման գաղափար. չանախ + տապակած (կամ ջեռոցում եփված) բանջարեղեն + ձիթապտղի ձեթ և թիմյան։


Սուլուգունի. տաք ուտեստների արքան


Еремян


Բնավորությունը. առաձգական, ձգվող, սերուցքային-աղի:


Լավագույն համադրությունը. սունկ, ձու, լոլիկ, կանաչի, եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց: Տաքանալիս սուլուգունին դառնում է առաձգական և կատարյալ կերպով միավորում է բաղադրիչները:


Մատուցման գաղափար. սուլուգունիի կտորները տապակել մինչև ոսկեգույն կեղև դառնալը և մատուցել լոլիկի սոուսով:


Մոցարելլա. թարմություն և հավասարակշռություն


Еремян


Բնավորությունը. նուրբ, չեզոք, կաթնային:


Լավագույն համադրությունը. լոլիկ, ավոկադո, ձիթապտղի ձեթ, բալզամիկ քացախ, հատապտուղներ: Մոցարելան չի գերիշխում, այլ ընդգծում է մյուս մթերքների համը:


Մատուցման գաղափար. մոցարելա + ելակ + բալզամիկ կրեմ + ռեհան: Անսպասելի է և շատ թարմացնող:


Բուրատա. պանիր, որը պահանջում է ուշադրություն


Еремян


Բնավորությունը. արտաքուստ պինդ, ներսից՝ սերուցքային։


Լավագույն համադրությունը. թուզ, տանձ, դեղձ, պրոշուտո, խամոն, ընկուզեղեն, մեղր, տաք հաց։ Քաղցրն ու աղին ընդգծում են բուրատայի կրեմային միջուկը։


Մատուցման գաղափար. բուրատա + թուզ + մեղր + սև պղպեղ։


Բաղադրատոմսեր, որտեղ պանիրը գլխավոր հերոսն է


Տաք աղցան չանախով և սմբուկով


Բաղադրիչներ․


  • ·     Չանախ պանիր — 150 գ
  •    Սմբուկ — 1 հատ
  •      Լոլիկ — 2 հատ
  •     Ձիթապտղի ձեթ
  •      Թիմյան, սև պղպեղ


Սմբուկը կտրատել, թխել ջեռոցում մինչև փափկելը: Ավելացնել չանախի խոշոր կտորները, լոլիկը և տաքացնել ևս 3–4 րոպե: Մատուցել տաք վիճակում՝ հացի հետ:


Տապակած սուլուգունի՝ սնկով և ձվով


Բաղադրիչներ․

  • Սուլուգունի — 200 գ
  • Շամպինիոն — 150 գ
  • Ձու — 1–2 հատ
  • Կարագ
  • Կանաչի


Սունկը տապակել, ավելացնել տապակված սուլուգունու կտորները, ապա ավելացնել ձուն։ Ցանել թարմ կանաչի։


Իհարկե, պանրով ուտեստների պատրաստման տարբերակները բազմաթիվ են։ Կարևորը՝ դրանք պատրաստել սիրով։

Leave a Comment