Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։


Հունվարի 16-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


 


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 


Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։


 


Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումների քանակ1

Leave a Comment