Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում Տերտերյանին հաղթած իրանցի ըմբիշն արգելված խթանիչներ է օգտագործել

Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանին հաղթած իրանցի ըմբիշ Իման Մոհամմադին արգելված խթանիչներ է օգտագործել, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

Միջազգային հակադոպինգային գործակալությունը Մոհամմադիին տեղեկացրել է դոպինգային թեստի դրական արդյունքի մասին։ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ վերցված նմուշը դրական արդյունք է ցույց տվել արգելված GW1516 նյութի մետաբոլիտների համար, որը WADA-ի ցուցակում արգելված նյութ է համարվում, հայտնում է ֆեդերացիան։

Աշխարհի առաջնությունն անցկացվել էր 2025 թվականի հոկտեմբեր 20-27-ը՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Տերտերյանը հավասար պայքարում կիսաեզրափակչում 1:1 հաշվով զիջել էր իրանցի ըմբիշին:

Leave a Comment