Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն «իսկապես ցանկանում է», որ Ֆրանսիան պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, ուստի պնդում է, որ իր հետախուզության երկու երրորդը տրամադրում է Ուկրաինային։ Ֆիլիպոն այս մասին գրել է Х սոցիալական ցանցի իր էջում:
«Նրա կողմից շատ խելացի է նման բաներ ասելը։ Նա իսկապես ցանկանում է, որ մենք պատերազմ սկսենք և դրանով խափանենք 2027 թվականի ընտրությունները»,- նշել է քաղաքական գործիչը՝ գրառմանը ավելացնելով ծաղրածուի էմոջի։
Եզրափակելով՝ Ֆիլիպոն կոչ է արել Մակրոնին հեռացնել պաշտոնից։