Կառավարությունը բավարար աջակցություն չի տրամադրում, Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից. Արցախի պետնախարար

ՀՀ կառավարությունը բավարար աջակցություն չի տրամադրում, Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից. այս մասին ասաց արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Հիմնադրամին նվիրատվություններ անելու և արցախցիների խնդիրները մասնակի մեղմելու համար Արցախի պետնախարարը դիմել է Հայաստանի խոշոր հարկատուներին, արցախցի ու հայաստանցի գործարարների, քաղաքական, հասարակական գործիչների, շատերից մերժում է ստացել։
 
Արձագանքողներից է եղել գործարար Գագիկ Ծառուկյանը, նաև Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է տրամադրել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին։

Leave a Comment