Կարապետյանի ընտանիքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արցախի պայթյունից տուժած ընտանիքներին

Կարապետյանի ընտանիքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արցախի պայթյունից տուժած ընտանիքներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Սամվել Կարապետյանն արձագանքելով իմ կոչին օգնություն է ցուցաբերել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և ադրբեջանայան ագրեսիայի հետևանքով զոհված մեր 22 հայրենակիցների ընտանիքներին, ընդհանուր թվով 260 անդամների մասին է խոսքը։ Կարապետյանները 50 հազար դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին։ Արցախի ազատամարտիկների միությունը 5 մլն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը 3 մլն դրամ է հատկացրել, Լևոն Քոչարյանը 2 մլն դրամ է փոխանցել, նա ցանկություն է հայտնել աջակցել այս ծրագրին շարունակաբար, բանկերը ևս միացել են այս նախաձեռնությանը, Սիրուշոն 1 մլն դրամ է փոխանցել և ունենք հայրենակից, ով չցանկացավ իր անունը նշեմ, նա ևս գումար է փոխանցել 20 ընտանիքի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

 

Leave a Comment