Մեծ Բրիտանիան կհեշտացնի նախկին զինվորականների մոբիլիզացիան – Armenia Today

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ է պատրաստում, որոնք կհեշտացնեն տասնյակ հազարավոր նախկին զինծառայողների ներգրավումը ռազմական պատրաստության և ծառայության մեջ, հայտնում է BBC-ն։

Իշխանությունները նախատեսում են պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը 55-ից հասցնել 65-ի, ինչպես նաև պարզեցնել նրանց զորակոչը: «Ազգային վտանգի կամ արտակարգ իրավիճակի» փոխարեն զորահավաքը հնարավոր կլինի արդեն «ռազմական գործողությունների նախապատրաստման» փուլում։ Փոփոխությունները կներառվեն բանակի մասին նոր օրենքում, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարան:

Հաստատման դեպքում նորմերը կսկսեն գործել հաջորդ տարվանից և կընդգրկեն մոտ 95 հազար մարդու:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին մինչև 2027 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2,5% և մինչև 2035 թվականը մինչև 3,5% ավելացնելու պլանների, ինչպես նաև անվտանգության ընդհանուր ծախսերի գծով ՆԱՏՕ-ի նոր ուղենիշը կատարելու մտադրության մասին:

Leave a Comment