ՀՀ-ում ամեն երրորդ երիտասարդը գործազուրկ է. տնտեսությունը պարգևավճարներով չեն զարգացնում, այլ աշխատատեղերով. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)

3 միլիարդ դրամ` մոտ 8 միլիոն ԱՄՆ դոլար՝ ամանորյա պարգևավճարների համար, մի երկրում, որտեղ երիտասարդների գործազրկությունը ոչ թե աճել է, այլ թռիչք է ապրել, 17.8%-ից դառնալով 27.2%: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Նարեկ Սուքիասյանը:

«Հայաստանում այսօր յուրաքանչյուր երրորդ երիտասարդը գործազուրկ է: Մինչ երիտասարդը աշխատանք է փնտրում, իշխանությունները պարգևատրում են իրենց, մինչ ընտանիքներն ապրում են վարկերով, պաշտոնյաները՝ բոնուսներով: Մինչ կրթված երիտասարդը մտածում է մնալ, թե գնալ, իշխանություններն ընտրում են մնալ և կողոպտել, մնալ և թալանել, մնալ և բանտարկել: Սա պարզապես սխալ չէ, սա արժեհամակարգի խնդիր է:

Պարգևավճարներով տնտեսությունը չեն զարգացնում, տնտեսությունը զարգացնում են աշխատատեղերով, և հարցը շատ պարզ է՝ ում համար է այս պետությունը, ի՞մ, քո՞, թե՞ նրա»,-նշել է նա։

Leave a Comment