Արագածոտնի թեմ․ Ասատրյանն ու Թախմազյանը կարգալույծ են, իրենց կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ

Արագածոտնի թեմ․ Ասատրյանն ու Թախմազյանը կարգալույծ են, իրենց կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ

16 հունվարի 2026 – 12:00 AMT

PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմը զգուշացրել է, որ թեմում նախկինում ծառայած Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը կարգալույծ են, և նրանց կողմից կատարված որևէ կրոնական արարողություն իրավաչափ չէ։

«Արագածոտնի թեմում նախկինում ծառայող Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) կարգալույծ եղած են, և իրենց կատարած ոչ մի «արարողություն» (մկրտություն(կնունք), պսակադրություն, հուղարկավորություն, պատարագ, տնօրհնեք կամ այլ «ծեսեր») վավերական չեն:

Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք եւ մեղք չգործեք»,- ասվում է Արագածոտն թեմի հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Leave a Comment