Մարտի 1-ի գործը կշարունակվի, Բրյուսովում կրքերը լարված են. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում: Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։

Նշենք, որ օրերս «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ:

Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհային քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:

Անգամ հանրային աջակցությունը, շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ Կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է՝ «Մենք կանք»։ Եվ չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ծառս են եղել՝ իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։

Մեզ պատմեցին, որ ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ, նախ փորձել են հետ պահել միջոցառում անելու մտքից, երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի եւ մեծ հնչեղություն չառաջացնի՝ շարժելով Ալիեւի զայրույթը»։

Leave a Comment