Փաշինյան. Բանակի նոր համազգեստը գեղեցիկ է և գործառնական

Փաշինյան. Բանակի նոր համազգեստը գեղեցիկ է և գործառնական

16 հունվարի 2026 – 11:53 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանըֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բանակի նոր համազգեստը գեղեցիկ է և գործառնական:

«Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային»,-գրել է նա:

Նա նաև հրապարակել է ՊՆ-ի համապատասխան տեսանյութը:

Տեսանյութում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում է դաշտային համազգեստի տարբերակները՝ տարբեր եղանակային պայմանների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական ձեռքբերում դեռ չի իրականացրել։ Ներկայումս գործում է պայմանագիր ամերիկյան ընկերության հետ, որը պետք է մատակարարի փորձանմուշներ, ինչպես նաև ներկայացնի տեխնիկական նկարագրություններ ու լեկալներ՝ համազգեստի վերջնական հաստատման նպատակով։

Արդեն մի քանի տարի է խոսվում է բանակի նոր համազգեստի մշակման մասին:

Leave a Comment