Այս իշխանությունն իր միլիարդների հասնող պարգևատրումները նաև երեխաների սննդի հաշվին է անում





Տեղեկացա, որ այս շաբաթվա սկզբից մանկապարտեզներում քաղաքապետարանի կարգադրությամբ տեղի է ունեցել ճաշացանկի փոփոխություն։

Արդեն մի քանի ծնողից բողոք եմ ստացել, որ սննդացանկը դարձել է ավելի տնտեսող և աղքատիկ, իսկ առհասարակ, մանկապարտեզներում որոշ սննդատեսակներ նախատեսված չեն տվյալ տարիքի երեխաների համար:

Փաստորեն, այս իշխանությունն իր միլիարդների հասնող պարգևատրումները նաև երեխաների սննդի հաշվին է անում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment