Չինաստանը դադարեցրել է էլէներգիա գնել Ռուսաստանից

Չինաստանը հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցրել
է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից՝ հրաժարվելով նույնիսկ պայմանագրային նվազագույն
ծավալների գնումներից (մոտավորապես 12 մեգավատտ), գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով
իրավիճակին քաջածանոթ աղբյուրներին։

Թերթի աղբյուրների խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը
Չինաստան հազիվ թե վերսկսվի 2026 թվականին։ «Կոմերսանտի» աղբյուրները որպես մատակարարման
դադարեցման հիմնական պատճառ նշել են արտահանման գների աճը, որը գերազանցել է Չինաստանում
էլեկտրաէներգիայի ներքին գները, ինչը հետագա գնումները Պեկինի համար դարձրել է ոչ շահավետ։

 

Leave a Comment