Առատ ձյան հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտի վրա առաջացել են փոսեր. կկիրառվեն լուծումներ. Փամբուխչյան


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։

«Երեկ՝ գիշերային ժամերին, իրականացվել են և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։

Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»,- գրել է Փամբուխչյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

65 դիտում

Leave a Comment