Չսխալվեք և մեղք չգործեք. Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի կատարած արարողությունները վավերական չեն

Արագածոտնի թեմը հիշեցնում է՝ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի կատարած արարողությունները վավերական չեն։

«Սիրելի’ հավատացյալներ, վերստին տեղեկացնում ենք, որ Արագածոտնի թեմում նախկինում ծառայող Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) կարգալույծ եղած են, և իրենց կատարած ոչ մի «արարողություն» (մկրտություն (կնունք), պսակադրություն, հուղարկավորություն, պատարագ, տնօրհնեք կամ այլ «ծեսեր» ) վավերական չեն։

Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք եւ մեղք չգործեք»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment