«Ընտրություններից առաջ Ֆիդանը աջակցություն է հայտնել Փաշինյանին»․ #Minval

«Ընտրություններից առաջ Ֆիդանը աջակցություն է հայտնել Փաշինյանին»․ #Minval

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանին։

Թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆիդանը նշել է, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում ընտրություններ կլինեն, և որ այս գործընթացը նույնպես կարևոր փուլ կկազմի. «Մենք տեսնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերակատարմանը։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Leave a Comment