Իրանը զգուշացրել է՝ պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին․ WSJ



Համաշխարհային Մամուլ












ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստիպել են կասկածել, որ Իրանի վրա հարձակումը կհանգեցնի ռեժիմի տապալմանը և փորձել են համոզել, որ Վաշինգտոնի հարվածները ավելի մեծ մասշտաբի հակամարտություն կառաջացնեն։ Այս մասին հայտնում է The Wall Street Journalը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի ավելի շատ ռազմական հզորություն Մերձավոր Արևելքում ՝ լայնածավալ հարված հասցնելու և տարածաշրջանում իր զինվորականների, ինչպես նաև Իսրայելի նման դաշնակիցներին պաշտպանելու համար: Ըստ պետական ծառայողների՝ փոքր մասշտաբի գործողությունները կբարձրացնեն ցուցարարների բարոյական ոգոին, բայց չեն ազդի իրադարձությունների ընթացքի վրա։

Նշվում է, որ Թրամփը կարող է հանձնարարել Պենտագոնին USS Abraham Lincoln ավիակիր խումբը Հարավչինական ծովից ուղարկել Մերձավոր Արևելք: Դիվանագետները նշում են, որ իրանցի պաշտոնյաներն արդեն զգուշացրել են Թուրքիային, ԱՄԷ-ին և Օմանին, որ հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաներին: Հնարավոր պատասխան հարձակման ամենահավանական թիրախը կլինի Կատարի ռազմաբազան։ 



Leave a Comment