Նախկին հոգևորականների «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը զգուշացրել է քաղաքացիներին՝ թեմում նախկինում ծառայած երկու հոգևորականների կողմից իրականացված որևէ «արարողություն» չի ճանաչվում վավերական, այդ մասին թեմը հայտարարությամբ է հանդես եկել։

Արագածոտնի թեմը հայտնել է, որ Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում Տեր Թադե) կարգալույծ են, և նրանց կողմից կատարված մկրտությունները, պսակադրությունները, հուղարկավորությունները, պատարագները, տնօրհնեքներն ու այլ «ծեսեր» վավերական չեն։

Թեմում նշել են, որ զգուշացումը հավատացյալներին ակամայից սխալվելուց զերծ պահելու և հնարավոր մեղսագործությունից խուսափելու նպատակով է։

Ասատրյանը և Թամրազյանը 2025-ին միացել էին կաթողիկոսի և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել, որոնց երբեմն ներկա է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ պնդելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։

Leave a Comment