«Սա Արաբկիր վարչական շրջանում է»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Սառցակալած ավտոկանգառում մարդիկ սայթաքում են․
     Սա Երևանի Արաբկիր վարչական շրջանում է, «Ռայկոմ» կոչվող տարածքում։ Սառցակալած ավտոկանգառում մարդիկ սայթաքում են, ընկնում: Այդտեղ քայլելը վտանգավոր է հատկապես տարեց, ծեր բնակիչների համար: Երևանցիների 9 տոկոս քվեներով քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը և քաղաքապետարանի պաշտոնյաներն իրենց վատ աշխատանքի, Երևանի բարդակ կառավարման համար քաղաքի բյուջեից հարյուրավոր միլիոն դրամ պարգևավճարներ են ստացել»:

Leave a Comment