«Սա քաղաքական ուղիղ միջամտություն է»․ Գառնիկ Դավթյան

«Սա քաղաքական ուղիղ միջամտություն է»․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Անկարան աջակցում է Նիկոլ Փաշինյանին 2026թ. ընտրություններում, բացահայտում է մի վտանգավոր իրականություն․ Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ արդեն բաց տեքստով փորձում են ներգրավվել արտաքին ուժերը և սա առաջին անգամը չէ Թուրքիայի մասնակցությամբ։
Սա պարզապես դիվանագիտական կարծիք չէ։ Սա ուղիղ քաղաքական միջամտություն է՝ մի պետության կողմից, որը մինչ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, աջակցել է Արցախի դեմ պատերազմին և շարունակում է հանդես գալ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի կողքին։
Երբ Թուրքիայի իշխանությունը գոհ է Հայաստանի ղեկավարից, ուրեմն այդ ղեկավարությունը հարմար է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին՝ միջանցքներ, զիջումներ, լռություն, հրաժարում իրավունքներից, հրաժարում հիշողությունից։
2026-ի ընտրությունները իրապես տեսակը պայքարի ընտրություններ են լինելու»։

Աղբյուրը`   Գառնիկ Դավթյան

Leave a Comment