Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով տեսանյութով, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի նոր նմուշի դաշտային ամառային, աշնանային և ձմեռային համազգեստները։
«Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային»,- գրել է Փաշինյանը։