Գրենլանդիայի շուրջ նոր լարվածության ֆոնին եվրոպական մայրաքաղաքներում աճող անհանգստությունը ավելի ու ավելի է վերածվում ռազմավարական հարցի։ The Economist-ի վերլուծության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու բաց կամ քողարկված ակնարկները Եվրոպային կանգնեցրել են բարդ ընտրության առաջ։ «Դոնալդ Թրամփին զսպելը կարող է շատ ավելի ցավոտ լինել, քան եվրոպացիները կցանկանային ընդունել»,- գրում է հանդեսը։ The Economist-ը մեջբերում է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենի խոսքը, որը հունվարի 14-ին ասել է, թե «դժվար է լուծումներ մտածել, երբ ամեն առավոտ արթնանում ես նոր սպառնալիքների պայմաններում»։ Այս գնահատականը հնչել է Վաշինգտոնում տեղի ունեցած լարված հանդիպումից հետո, որտեղ դանիական և գրենլանդական կողմերը […]