Պետբյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների՝ 2025-ի հունվար-նոյեմբերին ամենաբարձր աճը գրանցվել է շրջանառության հարկի գծով

Պետբյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների՝ 2025-ի հունվար-նոյեմբերին ամենաբարձր աճը գրանցվել է շրջանառության հարկի գծով

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-նոյեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտը կազմել է 2,441,852.1 մլն դրամ։ 

Հարկերի և տուրքերի վճարները եղել են հետևյալ համամասնությամբ․ 

2025թ․-ի հունվար-նոյեմբերին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 19․9%-ով և կազմել՝ 810,886.7 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 11․4%-ով և կազմել՝ 661,564.9 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 19․8%-ով և կազմել՝ 361,733.4 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 12․8%-ով և կազմել՝ 145,341.3 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 12․8%-ով և կազմել՝ 106,446.0 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 29․3%-ով և կազմել՝ 77,624.1 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 18%-ով և կազմել՝ 84,250.2 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալները նվազել են 2․6%-ով և կազմել՝ 67,729.5 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 32․3%-ով և կազմել՝ 54,326.1 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն նվազել են 0.8%-ով և կազմել՝ 71,949.8 մլն ՀՀ դրամ։

Leave a Comment