ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը քննարկել են եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին հակազդելու հարցը

Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել, հայտնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը։

Ըստ հաղորդագության՝ քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։

Նշվում է, որ կարծիքներ են փոխանակվել նաև Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Leave a Comment