
Cubavision-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ իրականացված ավիահարվածների հետևանքով զոհված 32 կուբացի զինվորների մարմինները վերադարձվել են Կուբա։
Արարողությունը տեղի է ունեցել Խոսե Մարտի օդանավակայանի թռիչքուղում, որին մասնակցել են նախագահ Միգել Դիաս-Կանելին, նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն և ներքին գործերի նախարար Լազարո Ալբերտո Ալվարեսը։
«Մահը չի կոտրի նրանց, ովքեր ընկնում են հրացանը ձեռքին՝ պաշտպանելով արդար գործը», – իր ելույթի ժամանակ ասել է ներքին գործերի նախարարը։
Մահացածների դագաղները տարվել են փողոցով՝ երեք մոտոցիկլավարների ուղեկցությամբ։ Տեսանյութերում երևում են բազմաթիվ մարդիկ, որոնք կանգնած են ճանապարհի եզրին, որտեղով մեքենաներ էին անցնում։ Մեկ այլ մանրամասնություն, որը ուշադրություն է գրավել, դագաղների անսովոր փոքր չափն է, որոնք, ըստ երևույթին, պարունակում են ոչ թե մարմիններ, այլ մահացածների մնացորդներ։
Զինվորները զոհվել են Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ հունվարի 3-ին։ «Ամբողջական վճռականություն» գործողության ընթացքում ամերիկյան ուժերը մի շարք հարվածներ են հասցրել և առևանգել նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Կուբայի նախագահի խոսքով՝ զորքերը կատարում էին իրենց առաքելությունները վենեսուելական կողմի խնդրանքով։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել է կուբացի զինվորների շրջանում զոհերի մասին։
Վենեսուելայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 100 մարդ։