Վաշինգտոնի վարչակազմը Թեհրանին տեղեկացրել է «լուրջ հետևանքների» մասին, եթե Իրանում մահապատժի ենթարկի ցուցարարներին։ Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի վերաբերյալ ես կնշեի, որ նախագահը [Դոնալդ Թրամփը] և նրա թիմը տեղեկացրել են իրանական ռեժիմին՝ եթե սպանությունները շարունակվեն, լուրջ հետևանքներ կլինեն», – ասել է նա։
Լիվիտի խոսքով՝ Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը հետագայում «հաղորդագրություն է ստացել», որ Իրանում «սպանություններն ու մահապատիժները» կդադարեն։
Թրամփը հունվարի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ ունի, որ Իրանում ցուցարարների մահերը դադարել են։