Այսինքն, եթե Հաքան Ֆիդանը բառացիորեն չասեր, որ Թուրքիայի իշխանությունը աջակցում է Նիկոլին, դուք դա չգիտեի՞ք:
Այս մասին Ֆեյսբուքում գրել է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք գիտեք, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,-ասել է նա