Բարեկամ՝ տանջանքի մեջ

Բարեկամ՝ տանջանքի մեջ

15.01.2026 | 21:59

Առօրյա տանջանքը` ջանք թափելը, շատ ավելի է գնահատվում, քան ոգևորության պահին բարձունքների տիրանալը:

Ամեն օր Իմ Կամքին լռելյայն հնազանդվելը, անապատային հարթության վրա, ավելի կարևոր է, քան երբեմն-երբեմն պայծառակերպության լեռը բարձրանալը:

Չկամի տեղ, որ հարատևելը այնքան կարևոր լինի, որքան հոգևոր կյանքի մեջ:

Երկնի Արքայության համար կրած տանջանքն է, որ ապահովում է Իմ մտերիմ բարեկամությունը:

Ես Տերն եմ փոքր բաների. փոքր պատահարների Աստվածության տնօրինողը:

Չկա օրվա մեջ մի այնպիսի իրողություն, որ Իմ ծրագրի մասը չկազմի: Խճանկարի մեջ տեղադրված փոքր քարերը մեծ դեր են կատարում: Հրճվի՛ր Իմ ներկայությամբ:

Հրճվանքը Աստվածային այն միակցող նյութն է, որ ապահովում է Իմ խճանկարի ներդաշնակությունն ու գեղեցկությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment