Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում. Ավանեսյան. տեսանյութ


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հետևել առողջության ապահովագրության ներդրման ընթացքին:

«Մեր սիրելի 65+ տարիքի քաղաքացիներից շատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար։

Գիտեմ, մինչև ապահովագրության ներդնումը, այս պլանային վիրահատությունը մեր քաղաքացիներից շատերին ֆինանսական առումով հասանելի չէր․ այն պետպատվերով տրամադրվում էր միայն որոշակի խմբերի։

Ակնաբուժական մասնավոր երկու կլինիկաներում հետևել եմ ապահովագրության շրջանակում, արհեստական ոսպնյակի տրամադրմամբ, կատարակտի վիրահատությանը: Ուղեգրման ընթացքի, հետազոտության և վիրահատության մասին պատմում են հենց քաղաքացիները:

Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

180 դիտում

Leave a Comment