«Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե բանակցությունների արդյունքում հայկական կողմը կարող է ստանալ այն, ինչ ուզում է, իսկ Ադրբեջանը չստանա ոչինչ, սխալվում են, մանավանդ այն պարագայում, որ պատերազմում նա է առավելության հասել:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Բաքվի բանտերից վերադարձած հայազգի քաղաքացիներին և հնչող քննադատություններին, թե ընտրությունների նախաշեմին իշխանությունները ցանկանում են գերիների հարցը նախընտրական քարոզչության մաս դարձնել:
«Նման մարդկանց համար կարմիր գծեր և բարոյականության չափումներ չկան: Նրանք եկեղեցին դարձրել են իրենց նեղ քաղաքական նպատակներին սպասարկելու էլեմենտար գործիք: Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին որևէ սրբություն, կարմիր գիծ գոյություն չունի, ցանկացած թեմա օգտագործում են այդ նպատակների համար և Հայաստանի դեմ»,- ասում է Քոչինյանը:
Վերջինս միաժամանակ ընդգծում է՝ Հայաստանի համար գերիների հարցը լուծված կհամարվի, երբ Ադրբեջանում գտնվող բոլոր հայերը կվերադառնան հայրենիք. «Հումանիտար հարցերի բնութագրումը խաղաղության գործընթացի մի բնականոն բաղադրիչն է, որն ամենից շատ հույզեր է առաջացնում հանրության շրջանում»:
Քոչինյանը նաև նկատում է. «Երբ մենք Բաքու էինք գնացել, իրար հերթ չտալով բառաչում էին, թե գերիների վերաբերյալ հարց չենք բարձրացրել: Իրադարձությունների զարգացումն այլ բան ցույց տվեց»:
Անդրադառնալով TRIPP-ին՝ զրուցակիցն ասում է. «Օգոստոսի 8-ի փաստաթուղթը տարբերվում է նոյեմբերի 9-ից, ինչ ռուսական կողմը պատկերացնում էր, դասական արտատարածքային միջանցք էր: Անբարոյականություն է, որ ասում են՝ Ղարաբաղի կորստի գնով ռուսական միջանցքը դարձավ ամերիկյան ճանապարհ»:
Մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպանի այն աղմկահարույց հայտարարությունը, թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար, Արեգ Քոչինյանն ասում է՝ հայկական կողմը մի քանի անգամ չէ, որ պնդել է՝ ՀՀ-ում չկա մի գործընթաց, որն ուղղված է Իրանի դեմ. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, և ցույցեր անելը նորմալ է»:
Ինչ վերաբերում է Սոլովյովի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հետ, վերջինս ընդգծում է. «Սոլովյովի հայտարարությունները կապված են TRIPP-ի հետ: Հոգևորականի շորերով ԿԳԲ ագենտը (-խմբ. նկատի ունի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբայր արքեպիսկոպոս Մկրտիչ (Եզրաս) Ներսիսյանին), որ ՌԴ-ում նստած է, դա էլ կօրհնի Սոլովյովի ասած զորքերին, որոնք կգան ՀՀ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
291 դիտում