https://arm.sputniknews.ru/20260115/da-lragrvoghi-kartsiqn-er-ir-masnavvor-aliqum-zakharvovan-svolvovjvovi-hajtararutjan-masin-97797184.html
Դա լրագրողի կարծիքն էր իր մասնավոր ալիքում. Զախարովան՝ Սոլովյովի հայտարարության մասին
Դա լրագրողի կարծիքն էր իր մասնավոր ալիքում. Զախարովան՝ Սոլովյովի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է հեռուստահաղորդավարի արտահայտությունների մանիպուլյատիվ մեկնաբանություններին։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T20:07+0400
2026-01-15T20:07+0400
2026-01-15T20:09+0400
մարիա զախարովա
տեսանյութեր
վլադիմիր սոլովյով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97795274_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3e6fe5790a669b21127a96e0ef64dcbe.jpg.webp
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունները:Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սոլովյովն իր կարծիքը ձևակերպել է իբրև հարց և ոչ հայտարարություն, իսկ այդ արտահայտությունները բազմոցային վերլուծաբանները սադրիչ կերպով ներկայացնում են գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում։«Որոշ մեկնաբաններ ակնհայտորեն օգտվել են առիթից, որպեսզի դաշտ նետեն ընդհանրապես չհնչած ենթադրությունների և բացահայտ շահարկումների մի ամբողջ շարք այն մասին, թե իբր Ռուսաստանն ագրեսիվ նկրտումներ ունի հետխորհրդային պետությունների նկատմամբ», – նշել է Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվում է համապատասխան լիազորություններով օժտված անձանց կողմից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97795274_290:0:1730:1080_1920x0_80_0_0_4b005cb7e7d93142f03d2da160d37c8b.jpg.webp
մարիա զախարովա, видео, տեսանյութեր, վլադիմիր սոլովյով, հայաստան, ռուսաստան
մարիա զախարովա, видео, տեսանյութեր, վլադիմիր սոլովյով, հայաստան, ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է հեռուստահաղորդավարի արտահայտությունների մանիպուլյատիվ մեկնաբանություններին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունները:
Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ դա լրագրողի կարծիքն է, և այն արտահայտվել է «Սոլովյով live» մասնավոր ալիքում: Համատեքստից կտրված անուղղակի արտահայտությունների փոխարեն Զախարովան կատարել է մեջբերումներ։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սոլովյովն իր կարծիքը ձևակերպել է իբրև հարց և ոչ հայտարարություն, իսկ այդ արտահայտությունները բազմոցային վերլուծաբանները սադրիչ կերպով ներկայացնում են գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում։
«Որոշ մեկնաբաններ ակնհայտորեն օգտվել են առիթից, որպեսզի դաշտ նետեն ընդհանրապես չհնչած ենթադրությունների և բացահայտ շահարկումների մի ամբողջ շարք այն մասին, թե իբր Ռուսաստանն ագրեսիվ նկրտումներ ունի հետխորհրդային պետությունների նկատմամբ», – նշել է Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվում է համապատասխան լիազորություններով օժտված անձանց կողմից: