Առնվազն 5 ժամ զինվորական քրեական վարչությունում հարցաքննել են ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանին: Նրան քննչական մարմին են տեղափոխել հոսպիտալից, որտեղ բուժզննում է անցել: Նրա կինը, որ առավոտյան է Բեյրութից Երևան ժամանել, անհամբեր սպասում է ամուսնուն տեսնելուն:
Չնայած Էուլջեքչյանի հարազատները անդադար ահազանգում էին, որ Բաքվում խոշտանգվում է Վիգենը, Հայաստանի առողջապահության նախարարը հրաժարվում է մանրամասներ հայտնել նրան առողջական վիճակի մասին: