Թրամփն Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագրեր չունի. Պակիստանում ԻԻՀ դեսպան

https://arm.sputniknews.ru/20260115/trampn-iranin-razmakan-harvats-hascnelu-tsragrer-chuni-pakistanum-iih-despan-97792832.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c2d3cd83f0f445ed514eb9dfa339775e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դեսպան

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դեսպան

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը Թեհրանին զսպվածության կոչ է արել:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմին հայտնել է, որ ԻԻՀ-ին ռազմական հարվածներ հասցնելու ծրագրեր չունի։ Այս մասին, ինչպես հաղորդում է պակիստանյան Dawn պարբերականը, հայտարարել է Իսլամաբադում Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։

Ըստ նրա՝ Թրամփը միևնույն ժամանակ Թեհրանին խնդրել է նույնպես զսպվածություն ցուցաբերել։

«Ինչպես հայտնել է Իրանի դեսպանը, անցած գիշեր նա տեղեկություն է ստացել այն մասին, որ Թրամփը պատերազմ չի ուզում և Իրանին խնդրել է չհարձակվել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա»,-ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ ամերիկյան հնարավոր ռազմական գործողության հարցն այս օրերին սկսեց քննարկվել Իրանում տեղի ունեցող մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները քաղաքական բնույթի դարձան։

Ցուցարարների թվում են Իրանի՝ 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կողմնակիցները։ Հաղորդվել է զոհերի մասին ինչպես ուժայինների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում։ Զոհերի ստույգ թիվն անհայտ է. արևմտյան ԶԼՄ-ների տվյալները տատանվում են 700-ից մինչև 2 հազարի միջակայքում։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու համար։

Leave a Comment