Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել. նախագահը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին։

66089_b.jpg (1.51 MB)

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել, և կարևորել է Տնտեսագիտական համալսարանի գործունեությունը, որն իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում ի զորու է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը իր ներուժով և տեսական, գործնական, հետազոտական աշխատանքներով:

66088_b.jpg (1.25 MB)

Նիստի ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաշվետվությունը, ամփոփել նախորդ տարվա ընթացքում համալսարանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2026 թվականին նախատեսվող ծրագրերին ու առաջնահերթություններին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

428 դիտում

Leave a Comment