ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգում ճնշասեղմված բնական այրվող գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 13/1)։
Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսավարողը ենթարկվել է 684 հազար 098 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով՝ լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։
