Պաշտպանը տեսակցել է Հայաստանին վերադարձված պատանդներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հունվարի 15-ին հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանի կողմից պատանդառված Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ, որոնց նախօրեին վերադարձրել էին Հայաստանին։ 

«Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment