Ռուսաստանը ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը՝ զբաղեցնելով 163-րդ տեղը Institute for Economics and Peace կազմակերպության կողմից կազմված «Global Peace Index 2025» վարկանիշային աղուսակում։ Վարկանիշը հրապարակվել է նրանց կայքում։
Վերլուծաբանները ուսումնասիրել են 163 երկրներում հանցագործության մակարդակի, քաղաքական իրավիճակի, հակամարտությունների և ռազմականացման վերաբերյալ տվյալները և Ռուսաստանը զբաղեցրել վերջին տեղը։ Ուկրաինան զբաղեցրել է 162-րդ տեղը, իսկ Սուդանը, Կոնգոն և Եմենը՝ երեք հորիզոնականով ավելի բարձր։
Ամենախաղաղասեր երկրների տասնյակում են եղել Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Պորտուգալիան, Դանիան, Սլովենիան և Ֆինլանդիան։