Turkish Airlines-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում

Քաղաքականություն

15.01.2026 | 17:55

Ստամբուլից Բարսելոնա թռչող Turkish Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, քանի որ ուղևորներից մեկը ստեղծել է Wi-Fi ցանց՝ ռումբի մասին սպառնալիք պարունակող անվամբ։ Տեղեկությունը հաստատել է ընկերության խոսնակը, գրում է Turkiye today-ը։

Turkish Airlines-ի հաղորդակցության տնօրեն Յահյա Ուսթունի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել TK1853 չվերթի ժամանակ, երբ օդանավը մոտենում էր Բարսելոնային։

Անվտանգ վայրէջքից հետո իսպանական իշխանությունները ձեռնարկել են ստանդարտ անվտանգության ընթացակարգեր։ Turkish Airlines-ը հաստատել է, որ գործընթացը շարունակվում է միջազգային ավիացիոն անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment