Քաղաքականություն
15.01.2026 | 17:47
Հունվարի 15-ին ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգում են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի ներկայիս ենթակառուցվածքային վիճակի։ Ադրբեջանական AZERTAC-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետից հայտնել են, որ ստուգման նպատակն էր՝ գնահատել երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների շահագործման համար՝ ենթակառուցվածքների վերականգնման համապատասխան միջոցառումների համալիրի իրականացման համար։
Ստուգման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել այս հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի