Մենք նամուս-թասիբ ունեցող մարդիկ ենք, չենք եկել կռիվ անելու, մեր արժանապատվությունն ենք պահում։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք և ստեղ չենք եկել ենք մեղադրողների կամ դատարանի հետ կռիվ անենք, այդպիսի մտադրություն ամենևին չունենք, այն, ինչ տեղի է ունեցել, եղել է մեր արժանապատվությունը, մեր պատիվը պահելու համար։ ՔԿ նախագահը ԱԺ-ում հայտարարում է, թե ունի անձամբ Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական սխեմա, ես ասում եմ, որ սուտ է ասել, Քննչական կոմիտեի ղեկավարի սուտ խոսալը գործի հետ կապ չունի։ Դուք մեզ ասում եք ահաբեկիչ, պատկերացնո՞ւմ եք իմ աղջիկները գնում են դպրոց, ընդեղ մեկն ասի, սա էն ահաբեկիչի աղջիկն ա, դուք պատկերացնո՞ւմ եք, ինչի՞ սրանից վատ, վիրավորող մեղադրանք կա՞»,- ասաց նա։