Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ էս շենքում չեք հայտնվի, պարզ ա՞․ Փաշինյանը՝ լրագրողին (ՎԻԴԵՈ)

Փաշինյանը դիտողություն է արել լրագրողին, երբ նա ընդհատել է իր խոսքն ու հարց ուղղել։․ ՎԻԴԵՈ

Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ էս շենքում չեք հայտնվի, պարզ ա՞․ Փաշինյանը՝ լրագրողին (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ դիտողություն է արել լրագրողին, երբ նա ընդհատել է իր խոսքն ու հարց ուղղել։


Փաշինյանը խոսել է կաթողիկոսի մասին՝ նշելով, որ վերջինս «սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը՝ КГБ-ի գործակալ իր եղբոր հետ միասին»։ 


Այդ ժամանակ լրագրողներից մեկն ընդհատել է Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչու քրեական գործ և հետապնդում չի հարուցվում։ 


«Երբ որ ձեզ զրկեն հավատագրումից․․․», – ասել է Փաշինյանը , լրագրողը նորից ընդհատել է վարչապետին։    


«Դուք ինձ հնարավորություն չեք տալիս պատասխանել ձեր հարցին։ Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ էս շենքում չեք հայտնվի, պարզ ա՞․ >>, – ասել է Փաշինյանը։


Վարչապետը կոչ է արել լրագրողին իրեն հանգիստ պահել, ձեռքերով շարժումներ չանել և իր պատասխանի ընթացքում ձայն չհանել՝ սպառնալով զրկել նրան հավատարմագրումից։





Leave a Comment