Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին «դանդաղեցնում» է խաղաղության գործընթացը․ այլ հայտարարություններ ՌԴ-ից

Կրեմլը համաձայն է Թրամփի այն դիրքորոշման հետ, որ Վլադիմիր Զելենսկին «դանդաղեցնում» է խաղաղության գործընթացը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

– Կրեմլն ակնկալում է, որ Վիտկոֆֆի և Քուշների՝ Ռուսաստան նոր այցը կկայանա հենց որ համաձայնեցվեն ամսաթվերը;

– Կիեւի համար իրավիճակը ամեն օր վատանում է, որոշումների կայացման միջանցքը նեղանում է;

– Ժամանակն է, որ Զելենսկին պատասխանատվություն կրի խաղաղությանը նպաստող որոշումներ կայացնելու համար, բայց նա դա չի անում;

– Ռուսաստանն ԱՄՆ-ից պատասխան չի ստացել Պուտինի՝ Ռազմավարական հարձակողական կարողությունների կրճատումների պայմանագիրը երկարաձգելու նախաձեռնությանը, բայց սպասում է դրան։  Ավելի բարենպաստ պայմանագիր անհրաժեշտ կլինի բոլորի համար, բայց դրա մշակումը բարդ և երկարատև գործընթաց է։ Պուտինը նշել է ամբողջ Արևմուտքի միջուկային ներուժը փաստաթղթերում ներառելու անհրաժեշտությունը։ (Պեսկովը՝ ԱՄՆ-ի՝ Չինաստանին պայմանագրում ներառելու ցանկության մասին);

– Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շարունակական երկխոսությունը համարում է արդիական և անհրաժեշտ, հաղորդակցության ալիքներն աշխատում են։

Leave a Comment