15 հունվարի 2026 – 15:20 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` hունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին կնվազի ևս 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում՝ հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում լույս 16-ի գիշերը սպասվում է -9 աստիճան, ցերեկը՝ +1, իսկ հունվարի 17-ի գիշերը՝ -6, ցերեկը՝ +1: