Փաշինյանը` երկաթուղու վերագործարկման մասին․ Սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին

Փաշինյանը` երկաթուղու վերագործարկման մասին․ Սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին

15 հունվարի 2026 – 15:49 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով լրագրողի հարցին, ասել է, որ ՀՀ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կարձագանքի երկաթուղու, դեպի Ադրբեջան և Թուրքիա հատվածների, վերականգնման հարցին:

Նա նշել է, որ քննարկումներ արդեն եղել են, հայտնում է 1lurer.am-ը:

«Հարցը քննարկվել է. նաև ՌԴ նախագահի հետ եմ ես առիթ ունեցել խոսելու, նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու: Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին:

Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք, և այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ անել: Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն»,-ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment