«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան | ՄԱՄՈՒԼ.ամ

Թուրքիան շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացմամբ՝ Ադրբեջանի դիրքորոշմանը լիովին համապատասխան ձևաչափով։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր ռազմավարական նշանակություն ունի «Միջին միջանցքի», ինչպես նաև տարածաշրջանային առումով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ցամաքային կապի ապահովման համար։

Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը TRIPP նախագիծը դիտարկում են «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։ Նա նշել է, որ հունվարի 13-ին Վաշինգթոնում ընդունված TRIPP փաստաթուղթը մանրակրկիտ վերլուծվել է թուրքական կողմի կողմից և մոտ երկու ժամ քննարկվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Leave a Comment