
«Ոչ ոք չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պիտի սեղմենք, և 100%-ով ամեն ինչ բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ կաշխատի»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին։
«Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով և աշխատանքի սկզբունքով, որ սա շատ ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1 մլն 600 հազար հոգի, բուժաշխատողների մի մեծ շրջանակ, և այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում են շտկվում»։