
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր 4 հայրենակցի վերադարձը Բաքվից կապ չունի սիրիացի երկու վարձկանին վերադարձնելու հետ, դա փոխանակում չէ:
Պարզապես ծիծաղելի է մտածել, թե բանալ զուգադիպություն էր, որ սիրիացի երկու վարձկանները հանձնվում են կամ դրա մասին հայտարարվում է հենց այն օրը, երբ մեր չորս հայրենակից է վերադառնում Բաքվից:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց:
Նախ, որովհետև բուն նպատակը քարոզչությունն է, իսկ այդպես՝ քարոզչական էֆեկտը թուլանում է, նվազում է «դիվանագիտական հմտության» և «խաղաղության» էֆեկտը: Երկրորդ, խուսափում է ասել «փոխանակում», որովհետև Հայաստանը տալիս է բացահայտված վարձկանների, իսկ Ադրբեջանը՝ պարզապես ուժով առևանգված քաղաքացիների, որոնց պատանդառել է Բաքվում:
Եվ երրորդ. արդյո՞ք վարձկանները շատ ավելի վաղ չէ, որ հանձնված են եղել, պարզապես այդ մասին հայտարարվել է այսօր: Իսկ չորս մեր հայրենակիցները վերադարձել են իսկապես ոչ «փոխանակման» տրամաբանությամբ, այլ Թրամպի ուղու շրջանակային համատեղ հայտարարության «դիմաց»:
Այս մասով նկատենք նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի արձագանքը այդ հայտարարությանը: Խոսնակը ասել է, թե «շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է Հայաստանի պարտավորությունների տեսանկյունից»»: