Պուտինին հարցրե՞լ եք` ինչու է հիբրիդային պատերազմ անում Հայաստանի դեմ. Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանի հիշեցրեց, որ  վերջինս և իր թիմը պարբերաբար խոսում են հիբրիդային պատերազմի մասին՝ հիմնականում սլաքն ուղղելով Ռուսաստանի դեմ։

Լրագրողը նախ հետաքրքրվեց՝ առհասարակ ի՞նչ ասել է հիբրիդային պատերազմ, և արդյոք Ռուսաստան կատարած այցերի ժամանակ Փաշինյանը հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ինչո՞ւ են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հայտարարել։

Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանից՝ միայն ասելով.

«Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան: Ասում եք՝ ո՞րն է օրինակը հիբրիդային պատերազմի. Կտրիճ Ներսիսյանը շատ կոնկրետ օրինակ է»:

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը Ռուսաստանի մասին էր հարցնում, քանի որ Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրում», գործադիրի ղեկավարը պատասխանեց.

«Ես ձեր հարցին պատասխանեցի»:

Leave a Comment