Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն․ Փաշինյանը՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին

Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն․ Փաշինյանը՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին


ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Առիթ եմ ունեցել խոսել ՌԴ նախագահի հետ։ Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսե։ Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին», – ասաց Փաշինյանը։


Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, ապա TRIPP–ի շրջանակում երեկվա համատեղ հայտարարությունից հետո, ցանկություն կա, որ դա հիմա արվի։


«Որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկենք։ Այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ արվի։ Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն», – ասաց Փաշինյանը։


 

Leave a Comment